«Ֆինժողկոմի տանը» տեղի կունենա հայերեն զբոսանք
27 Օգոստոսի 2023, 10:25
Մոսկվայի «Ֆինժողկոմի տանը» տեղի կունենա հայերեն զբոսանք: Այն խորհրդային ավանգարդի և կոնստրուկտիվիզմի ճարտարապետական նշանավոր հուշարձաններից մեկն է:
Ինչպես հայտնում են Մոսկվայի հայկական թանգարանից, էքսկուրսիան տեղի կունենա օգոստոսի 27-ին՝ ժամը 14:00-ին, և կվարի բանասեր, արվեստի բլոգեր Մարի Մարտիրոսյանը:
Զբոսանքի ընթացքում մասնակիցները կհայտնվեն շենքի ներսում և կքննարկեն, թե ինչպես են շինարարները, ինժեներները և ճարտարապետները փորձարկել տարածքը, պատերի գույնը, շինարարական նյութերը և այլն: Նրանք կկարողանան գնահատել նախնական ճարտարապետական ախագծերը և կտեսնեն շենքի վերականգնման արդյունքները, որոնք կատարվել են ըստ բնօրինակ գծագրերի: