Ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը կմասնակցի «Սանկտ Պետերբուրգի Օլիմպոս» միջազգային մրցույթին

06 Հունիսի 2025, 11:00

Մշակույթ

Հունիսի 5-10-ը Սանկտ Պետերբուրգի Պետական ակադեմիական Կապելլայի դահլիճում առաջին անգամ կանցկացվի «Սանկտ Պետերբուրգի Օլիմպոս» երիտասարդ երաժիշտների միջազգային հեռուստատեսային մրցույթը։ Նոր երաժշտական նախագիծը ստեղծվել է «Ռոսիա-Կուլտուրա» հեռուստաալիքի կողմից՝ «Երաժշտական Օլիմպոս» հիմնադրամի աջակցությամբ։

Արդեն կայացել է ընտրական առաջին փուլը, որում տարբեր երկրների կատարողներին գնահատել են իրենց ելույթների տեսագրությունների հիման վրա։ 14-18 տարեկան հարյուրավոր երաժիշտներից ընտրվել է 12 մասնակից, այդ թվում՝ 14-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը Օդինցովո քաղաքից։