«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը

20 Դեկտեմբերի 2025, 12:00

Տնտեսություն և Բիզնես

Ինչպես հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, «Fly Kish» ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 19-ից մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: