FlyOne Armenia-ն և ավելի քան 20 ռուսական ավիաընկերություններ Մոլդովայում կարող են արգելվել

03 Հունվարի 2025, 16:32

Քաղաքականություն

Մոլդովայի ենթակառուցվածքների նախարարությունը կազմել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունը երկրում կարող է արգելվել։

Ցանկում ներառված են մի քանի երկրների ավիաընկերություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, Աֆղանստանից, Ղրղզստանից, Տանզանիայից, Կոնգոյից, Իրանից, Լիբիայից և Սուդանից։ Մասնավորապես, սահմանափակումների կարող է ենթարկվել Flyone Armenia-ն՝ մոլդովական FlyOne ավիաընկերության դուստր ձեռնարկությունը։

Ինչպես պարզաբանվում է նախագծում, այս ցանկում ընդգրկված ավիաընկերություններին կարող են թույլատրել թռիչքներ իրականացնել, եթե նրանք օգտագործեն արգելքի տակ չգտնվող ավիափոխադրողից վարձակալած ինքնաթիռ։ Ընդ որում, պետք է պահպանվեն անվտանգության համապատասխան ստանդարտները: