FlyOne Armenia-ն մեկնարկել է Երևան-Բարսելոնա-Երևան երթուղով չվերթը

19 Հունիսի 2023, 22:30

Տնտեսություն և Բիզնես

FlyOne Armenia hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հունիսի 19-ից տվել է Երևան- Բարսելոնա-Երևան երթուղով չվերթերի մեկնարկը: Ավիաընկերությունցի հայտնում են, որ Երևան — Բարսելոնա — Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Բարսելոնայի Էլ Պրատ միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

FlyOne Armenia ավիաընկերության առաջին չվերթը դեպի Եվրոպա տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 18-ին։ Սկզբում միայն Երևանից դեպի Լիոն, հետո արդեն դեպի այլ եվրոպական երկրներ։

Ավիաընկերությունն այսօր իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Սամարա, Նովոսիբիրսկ քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Լիոն, Միլան, Դյուսելդորֆ, Լառնակա քաղաքներ, Մերձավոր արևելքի՝ Թեհրան և Թել Ավիվ քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Վրաստանը, Թուրքիան և Մոլդովան:

Ընկերությունը նախատեսում է նաև ավելացնել շահագործվող ինքնաթիռների թիվն ու ընդլայնել իր ավիացիոն ուղղությունների քարտեզը՝ ավելացնելով չվերթ դեպի եվրոպական՝ Տիվատ քաղաք: