FLYONE ARMENIA-ն թռիչքներ կիրականացնի  Երևան-Թեհրան-Երևան երթուղով

30 Մայիսի 2023, 21:20

Տնտեսություն և Բիզնես

FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը 2023թ. հունիսի 6-ից մեկնարկում է Երևան — Թեհրան — Երևան  երթուղով չվերթերը:

Երևան — Թեհրան — Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրանի Իմամ Խոմեյնի անվան միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։