Forbes-ը հայկական փրփրուն գինին ներառել է 2023 թվականի լավագույն գինիների տասնյակում
22 Դեկտեմբերի 2023, 17:09
Forbes-ի սյունակագիր Քեթի Քալի Բելը հայկական փրփրուն գինին ներառել է 2023 թվականի լավագույն գինիների տասնյակում։
«Այս տարվա ցանկում ներառված է Moet & Chandon-ի նոր շամպայնը, գինի, որը կարող է լինել վերջինն իր տեսակի մեջ, որը շշալցվել է, զարմանալիորեն նուրբ Շիրազ (Syrah) Նապայից և խորհրդավոր գինի Հայաստանից»,- գրել է հեղինակը։
Խոսքը հայկական փրփրուն Keush Extremis Sparkling Wine 2018-ի մասին է։