«Ֆորմ ընդ Սիզոնս» պատկերասրահում բացվեց նկարիչ Տիգրան Ասատրյանի անհատական ցուցահանդեսը

23 Դեկտեմբերի 2023, 23:05

Մշակույթ

Ավելի քան 25 կախարդական նկարներ, մեկ քանդակ և ամանորյա հրաշք. «Ֆորմ ընդ Սիզոնս» պատկերասրահում դեկտեմբերի 20-ին բացվել է նկարիչ Տիգրան Ասատրյանի աշխատանքների ցուցահանդեսը:

«Կտեսնեք կերպարներ, որոնք երևակայական են, բայց միևնույն է՝ խոսուն են, կարծես յուրաքանչյուրն ունի իր դիմագիծը, ասելիքը, բնավորությունը: Կերպարների հետ ուզում ես շփվել, զրուցել: Այս ամենին զուգահեռ՝ աշխատանքները նոր և հետաքրքիր են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց «Ֆորմ ընդ Սիզոնս» պատկերասրահի համահիմնադիր Լուսինե Սիմոնյանը: