Ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշումների մեջ․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
29 Սեպտեմբերի 2024, 11:40
Եկեղեցին հրավիրել է Փաշինյանին Մայր Տաճարի վերաօծմանը, բայց շարունակում է հրաժարականը պահանջել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Մեր դիրքորոշումները ինչպիսին եղել են, շարունակում են այդպիսին մնալ։ Ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշումների մեջ։ Մենք բացատրել ենք, թե ինչով է պայմանավորված եղել հրավերը։ Եկեղեցին հրավիրել է Նիկոլ Փաշինյանին Մայր Տաճարի վերաօծմանը, բայց միևնույն է՝ շարունակում է հրաժարականը պահանջել»,- ասաց Տ. Արշակ արքեպիսկոպոսը։
Խոսելով Վեհափառի պատգամի մասին՝ նա նշեց․ «Ըստ իս՝ Վեհափառի՝ ներքաղաքական կյանքում համերաշխության ու միասնության պատգամն այնքան հստակ ու կոնկրետ էր, որ այլևս մեկնաբանելու կարիք չկա։ Համերաշխությունն արժեքների, սկզբունքների շուրջ պետք է ձևավորվի»։