Ֆոտոռեպորտաժ՝ Արցախում մեկնարկող հանրահավաքից

14 Հուլիսի 2023, 09:08

Քաղաքականություն

Այսօր՝ ժամը 9-ից մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մարդիկ պատրաստվում են հանրահավաքի: Այդ մասին երեկ հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Պետք է սթափեցնենք բոլորին, հերթական անգամ հնչեցնենք աղետի կոչնակը և մեր անժամկետ քայլերով ու գործողություններով ուշքի բերենք բոլոր դերակատարներին: Հուսով ենք, որ գոնե այս անգամ և այս իրավիճակում Արցախում մեկնարկող համաժողովրդական շարժումը իր անհրաժեշտ արձագանքը կստանա Մայր Հայաստանում և Սփյուռքում: Աստված պահապան լինի Արցախ աշխարհին և Արցախի ժողովրդին»: