Ֆոտոռեպորտաժ․ Eternia շոուն կմիավորի տարերքների փիլիսոփայությունը և հայկական երաժշտությունը
29 Սեպտեմբերի 2025, 21:46
«Eternia» շոուն, որը կներկայացվի Tashir Arena-ի բեմում, կմիավորի տարերքների փիլիսոփայությունը և հայկական երաժշտական մոտիվները։ Բեմադրության անվանումը արտացոլում է դրա հայեցակարգը՝ բնության չորս տարերքներով (հող, ջուր, օդ և կրակ) դեպի անտիկ փիլիսոփայության նուրբ «հինգերորդ տարերք»՝ եթեր տանող ճանապարհը։ Այս մասին Tashir Arena-ի բացմանը նվիրված ասուլիսում ասել է նախագծի գլխավոր պրոդյուսեր և ռեժիսորական խմբի ներկայացուցիչ Ալյոնա Կոզինան։






