ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Ինչ տեսք ունի Մայր տաճարը վերականգնողական աշխատանքներից հետո

17 Սեպտեմբերի 2024, 16:20

Մշակույթ

Ավարտին են մոտեցել Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի հիմնավերանորոգման աշխատանքները: Այս մասին լրագրողներին ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին ընդառաջ կազմակերպված շրջայցի ընթացքում։

Հիմնանորոգման ընթացքում աշխատանքներ են իրականացվել նաև հիմնասյուների ամրակայման, դրանց՝ արդեն հնամաշ մետաղյա մասերի փոխարինման ուղղությամբ, որի շրջանակներում օգտագործվել են գերժամանակակից նյութեր։

Մայր Տաճարի վերաօծման արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 29-ին ժամը 10։30-ին, իսկ նախորդող օրը՝ սեպտեմբերի 28-ին ժամը 17։00-ին, տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողությունը։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Alpha News