ՖՈՏՈՇԱՐՔ. Երևանում ընթանում է Բագրատ սրբազանի գործով դատական առաջին նիստը
19 Օգոստոսի 2025, 17:50
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում մեկնարկել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։


Դատական նիստը սկսվել է տերունական աղոթքով։


Նշենք, որ նիստին զուգահեռ դատարանի շենքի մոտ ակցիա են անում «Սրբազան պայքար» շարժման տասնյակ կողմնակիցներ, որոնք պահանջում են ազատ արձակել կալանավորվածներին։

