Ֆուտբոլային մրցաշար՝ նվիրված կուբանցի մարզիչ Կոնստանտին Պետրոսյանի հիշատակին

11 Սեպտեմբերի 2023, 08:35

Սպորտ

Մոստովսկայա ավանի «Տրիումֆ-Արենա» մարզադաշտում տեղի է ունեցել ֆուտբոլային մրցաշար՝ նվիրված Կուբանի հարգարժան մարզիչ Կոնստանտին Սուրենի Պետրոսյանի հիշատակին:

Կոնստանտին Սուրենովիչը 30 տարի աշխատել է շրջկենտրոնում՝ որպես մարզիչ, իսկ նրա գլխավորած «Մեբելշչիկ» թիմը ժամանակին դարձել է Կրասնոդարի երկրամասի չեմպիոն։ Նա շատ բան է արել Մոստովսկի շրջանում եւ Կուբանում ֆուտբոլի զարգացման համար։

Մրցաշարի արդյունքներով հաղթողներին և մրցանակակիրներին հանձնվել են գավաթներ, իսկ բոլոր մասնակիցներին՝ շնորհակալագրեր: