Ֆուտբոլի մրցաշարեր կանցկացվեն հայկական թիմերի մասնակցությամբ
08 Հուլիսի 2023, 00:27
Հուլիսի 15-ին Ազգային հյուրընկալության փառատոնի շրջանակներում կկայանա մինի-ֆուտբոլի «Բարեկամության գավաթի» հերթական խաղարկությունը, որին կմասնակցեն Մոսկվայի 10 լավագույն թիմերը, այդ թվում՝ հայկական։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։
«Ծիրան» բազմազգ տոնի շրջանակներում հուլիսի 16-ին կանցկացվի «Ծիրանի գնդակ» մինի ֆուտբոլի հոբելյանական հինգերորդ մրցաշարը, որին կմասնակցեն տասը ուժեղագույն թիմեր Մոսկվայից, Յարոսլավլի, Նիժնի Նովգորոդի, Վլադիմիրի, Տամբովի, Տվերի, Ռյազանի և Իվանովոյի շրջաններից։