Ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը ստացել է Սլովակիայի չեմպիոնի ոսկե մեդալը

21 Մայիսի 2024, 01:00

Սպորտ

Սլովակիայի առաջնության վերջին տուրում «Սլովանը» 5:1 հաշվով հաղթել է «Ռուժոմբերոկին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն այդ խաղում դարձել է գոլի հեղինակ։ Այս մասին գրում է sportball24․com-ը։

Սա Տիգրանի 13-րդ գոլն է մրցաշրջանում։ Մրցաշրջանի արդյունքներով նա ռմբարկուների ցուցակում առաջին տեղն Է զբաղեցրել Ռոբերտ Պալիևկայի հետ, իսկ ահա լավագույն օգնականների ցուցակում Բարսեղյանը միանձնյա առաջատարն է՝ 11 արդյունավետ փոխանցումով:

Ընդհանուր առմամբ, Բարսեղյանի հաշվին կա 24 արդյունավետ գործողություն՝ 31 խաղում: Հանդիպումից հետո «Սլովանի» ֆուտբոլիստները ստացել են Սլովակիայի Չեմպիոնների ոսկե մեդալները: