Ֆուտզալի ՉԼ․ «Երևանի» ջախջախիչ հաղթանակը՝ Թուրքիայի չեմպիոնի նկատմամբ

25 Օգոստոսի 2024, 23:00

Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երեւանը» Մանչեսթերում անցկացված Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլի D խմբի վերջին խաղում մրցել է Թուրքիայի չեմպիոն «Շիշլիի» հետ եւ կամային հաղթանակի հասել 4։1 հաշվով։

Հայկական թիմից գոլերը խփել են Ռաֆիկ Մելիքյանը, Արամ Սարգսյանը, Աղասի Եղիազարյանը եւ Գարեգին Մաշումյանը:

«Երեւանը» 6 միավորով հավասարվել է առաջատար՝ Նիդերլանդների չեմպիոն «Թայգերս Ռեորմունդին», որին պարտվել էր 4։6 հաշվով: Որակավորման հաջորդ փուլ դուրս եկավ հոլանդական թիմը։