Ֆրանսահայ երաժիշտ Ժան-Պոլ Գասպարյանը հայտարարել է «Origins» սոլո ալբոմի թողարկման մասին
10 Օգոստոսի 2024, 12:20
Երաժիշտ Ժան-Պոլ Գասպարյանը ներկայացրել է իր «Origins» սոլո ալբոմը, որը կթողարկվի օգոստոսի 30-ին: Ալբոմում կներկայացվեն Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, ինչպես նաև դաշնակահարի հոր՝ Ժերար Գասպարյանի երկու ստեղծագործությունը:
Երաժիշտը նաև կիսվել է ապագա ալբոմի շապիկով, որի ստեղծման համար դաշնակահարին ոգեշնչել է Սերգեյ Փարաջանովի գլուխգործոցը՝ «Նռան գույնը» ֆիլմը։