Ֆրանսիական պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանի ինքնատիպության մասին

18 Սեպտեմբերի 2025, 16:05

Հայեր

Ֆրանսիական «Infotravel» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին, որը «հիացնում է հյուրերին իր ինքնատիպությամբ, հարուստ բնապատկերներով և ջերմ ընդունելությամբ»:

Լրագրողները հատուկ անդրադարձել են Հայաստանի զբոսաշրջային արշավային երթուղիներին և արահետներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին և Հաղպատ հնագույն վանքերին, Արագածի և Խուստուփի գագաթներին, բնական կիրճերին ու ջրվեժներին, ինչպես նաև տեղի հյուրընկալության ջերմությանը:

«Հայաստանը հրավիրում է ճանապարհորդներին վերապրել յուրահատուկ արկած Կովկասի սրտում՝ անցնելով մի շարք խորհրդանշական երթուղիներով, որոնք համատեղում են հիասքանչ բնությունը, հնագույն պատմությունն ու իսկական հյուրընկալությունը։Այս երթուղիները նախատեսված են նրանց համար, ովքեր սիրում են արշավներ, լռություն և ուսապարկով ճանապարհորդություն, ինչպես նաև նրանց համար, ովքեր գնահատում են գեղեցկությունը, ժառանգությունը և մարդկանց հետ շփումը»,- ասվում է հրապարակման մեջ:

Հիմա եթերում