Ֆրանսիան 1 միլիոն եվրո կփոխանցի Արցախից տեղահանվածներին աջակցելու համար

14 Հոկտեմբերի 2023, 14:00

Քաղաքականություն

Ֆրանսիան 1 մլն եվրո ներդրում է կատարում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու համար: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին` կիսվելով Պարենի համաշխարհային ծրագրի էջում կատարված գրառմամբ:

«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի որոշմամբ` Ֆրանսիան 1 միլիոն եվրոյի ներդրում է կատարում Պարենի համաշխարհային ծրագրում՝ Լեռնային Ղարաբաղից 100,000 հայերի բռնի գաղթից հետո Հայաստանի կարիքները հոգալու համար»,-նշել է դեսպանը:

Պարենի համաշխարհային ծրագրից էլ նշել են՝ հպարտ են հայտարարելու Ֆրանսիայի՝ Պարենի համաշխարհային ծրագրին 1 մլն եվրո առատաձեռն ներդրման մասին՝ ուղղված Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման ջանքերին:

«Ամրապնդում ենք մեր գործընկերությունը՝ աջակցելու կարիքավորներին»,-նշել են կազմակերպությունից: