Ֆրանսիան Անդրկովկասում նոր էսկալացիա է սադրում. Մարիա Զախարովա

19 Հունիսի 2024, 14:28

Քաղաքականություն

Ֆրանսիան սադրում է զինված դիմակայության հերթական արար Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Փարիզը սադրում է զինված դիմակայության հերթական արար Հարավային Կովկասում։ Տարբեր կերպ է դա անում, և սա ևս մեկ քայլ է։ Ֆրանսիայի ղեկավարությունը առաջնորդվում է ոչ թե Հայաստանի շահերով, այլ ձգտում է օգտագործել եղած հակասությունները՝ որպես իր սեփական շահերը կյանքի կոչելու գործիք։ Այս դեպքում Ֆրանսիան նաև ՆԱՏՕ-ի իդեոլոգիայի տարածողն է», — նշել է Զախարովան։ 

Հիմա եթերում