Ֆրանսիան ավելին է անում Արցախի համար, քան ՔՊ-ական վերնախավը. Նժդեհ Քարաքավորյան
20 Սեպտեմբերի 2023, 00:00
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հստակ մատնանշում է՝ Ադրբեջանը հարձակման նախադրյալներ ներկայացնող և հարձակման գնացող կողմ է։
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Ֆրանսիայում ՀՅԴ երիտասարդական կառույցի ղեկավար Նժդեհ Քարաքավորյանը։
«Ֆրանսիայի ԱԳՆ-ի միջնորդությամբ պահանջվել է ՄԱԿ-ի ԱԽ նիստ և նրանք հստակ մատնանշում են, որ Ադրբեջանը հարձակման նախադրյալներ ներկայացնող և հարձակման գնացող կողմ է։ Այն ամենը լսելուց հետո, ինչ ասում է ՀՀ իշխանությունը, ես կարծում եմ, որ Ֆրանսիան ավելին է անում, քան քպականների վերնախավը։ Շատ ցավալի իրողություն է, բայց մենք շատ ուշադիր հետևում ենք Երևանում տեղի ունեցող ակցիաներին և կարող եմ վստահեցնել, որ բոլորս կողմ ենք ցուցարարների պահանջին», նշել է նա։
Ֆրանսիահայ գործիչը համոզված է, որ առանց ներքին փոփոխություն իրականացնելու արդյունքի չենք հասնի։
Քարաքավորյանը նաև նշեց, որ Փարիզում աջակողմյան մամուլը մանրամասն լուսաբանում է Արցախում տեղի ունեցող ցեղասպան քաղաքականությունը և Ֆրանսիայի հասարակությունը շատ լավ տեղեկացված է Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից։