Ֆրանսիան Հայաստանին ռազմական տեխնիկա կտրամադրի․ Կատրին Կոլոննա

03 Հոկտեմբերի 2023, 21:45

Քաղաքականություն

Ֆրանսիան  իր համաձայնությունն է տվել  Հայաստանի հետ պայմանագիր կնքելու, որը հնարավորություն կտա ռազմական տեխնիկա տրամադրել Հայաստանին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։

Կոլոննան շեշտել է, որ Ֆրանսիան շատ զգոն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ցանկացած սպառնալիքի նկատմամբ։

«Այսօրվա իմ այցը Հայաստան դա ցույց տալու համար է։ Բացի այդ, Ֆրանսիայի  նախագահն էլ շատ հստակ արտահայտվել է՝ Ֆրանսիան շատ զգոն կլինի ՀՀ տարածքային ամբողջականության հարցի  նկատմամբ»,- ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Հիմա եթերում