Ֆրանսիան Հայաստանին տրամադրում է այնպիսի զինտեխնիկա, որոնք մյուսները չեն կարողանում ստանալ. Օլիվիե Դըկոտինյի

09 Ապրիլի 2024, 11:35

Քաղաքականություն

Ֆրանսիան Հայաստանին տրամադրում է այնպիսի զինտեխնիկա, որոնք մյուսները չեն կարողանում ստանալ։ Այս մասին X-ի միկրոբլոկում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Դեսպանը գրառմանը կից հրապարակել է  հոդված «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների, այդ թվում՝ «Ground Master 200»-ի մասին, որի երեք օրինակը վաճառվել է Հայաստանին։