Ֆրանսիան հետևում է, որ Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը. Մակրոն

24 Սեպտեմբերի 2023, 23:52

Քաղաքականություն

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են աջակցություն ցուցաբերել Հայաստանին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք կշարունակենք քաղաքական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Այսօր Ֆրանսիան շատ ուշադիր հետևում է, որ Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը», — TF-1 հեռուստաալիքի եթերում ասել է նա։

Նրա կարծիքով Ռուսաստանը համակարծիք է Ադրբեջանի հետ։

«Ռուսաստանը միակամ է Ադրբեջանի հետ։ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի ժողովրդին», — ասել է Ֆրանսիայի նախագահը։