Ֆրանսիան «հող է նախապատրաստում» Հարավային Կովկասի ապակայունացման համար. Ալիև

21 Նոյեմբերի 2023, 11:40

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիան «հող է նախապատրաստում» Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման և տարածաշրջանում նոր զինված հակամարտություն սկսելու համար: Այս մասին Ալիևան ասել է «Ապագաղութացում» համաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում:

«Ֆրանսիան ապակայունացնում է ոչ միայն իր նախկին և ներկա գաղութները, այլև մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը: Փարիզը տարածաշրջանում նոր պատերազմ է հրահրում ՝ աջակցելով անջատողական միտումներին և զենք մատակարարելով Հայաստանին», — հայտարարել է նա:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ հենց Ֆրանսիան կարող է դառնալ Հարավային Կովկասում հնարավոր նոր էսկալացիայի մեղավորը: