Ֆրանսիան նոր դեսպան ունի Հայաստանում

09 Հուլիսի 2023, 18:05

Քաղաքականություն

Ֆրանսիան նոր դեսպան ունի Հայաստանում։

Թվիթերի իր միկրոբլոգում Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆն է հայտնում, որ Արտաքին հարցերով խորհրդական պարոն Օլիվյե Դեկոտինին 2023 թվականի հուլիսի 21-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։