Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Արցախի 120.000 բնակիչներին օգնելու համար

25 Օգոստոսի 2023, 10:07

Քաղաքականություն

Ֆրանսիան պատրաստվում է բանաձեւ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով Արցախի 120.000 բնակիչներին օգնելու համար։

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոն:

Հիշեցնենք, որ օրերս կայացել էր ՄԱԿ ԱԽ նիստ՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցով: Բոլոր երկրները շեշտեցին Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը։

Հիմա եթերում