Ֆրանսիան ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում. տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց

19 Սեպտեմբերի 2023, 18:37

Քաղաքականություն

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: 

Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը: 

Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում: