Ֆրանսիան արբանյակային տվյալներ ունի Արցախում մնացած պատմամշակութային ժառանգության ներկայիս վիճակի մասին

26 Հոկտեմբերի 2023, 18:50

Մշակույթ

Ֆրանսիան ֆինանսավորել է պատմամշակութային պահպանության հարցերով զբաղվող ALIPH ասոցիացիային, որպեսզի այն տվյալներ հավաքագրի ԼՂ-ում մնացած պատմամշակութային ժառանգության ներկայիս վիճակի մասին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը։

«Ֆրանսիայի հատկացրած ֆինանսավորման միջոցով ALIPH ընկերությունը կարողացել է արբանյակային պատկերների միջոցով նույնականացնել Արցախում մնացած հուշարձանները։ Արդեն առկա է այդ տվյալների բազան։ Մեր ձեռքի տակ են Արցախում մնացած հուշարձանների ներկայիս վիճակը պատկերող նկարները։ Այսինքն պատմամշակութային նմուշների աղավաղված վիճակը»,-ասել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը։