Ֆրանսիան խստորեն դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները

30 Դեկտեմբերի 2023, 15:45

Քաղաքականություն

Ֆրանսիան խստորեն դատապարտում է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները, որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին մարտնչող ծայրահեղականների կողմից բազմաթիվ հարձակումներից հետո: Այы մասին նշված է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի միկրոբլոգում:

«Իսրայելի իշխանությունները պատասխանատու են նման բռնությունները կանխելու, ինչպես նաև ստատուս քվոյի ցանկացած փոփոխության համար:

Ֆրանսիան վերահաստատում է իր համերաշխությունը Երուսաղեմի Հին քաղաքի հայ համայնքի հետ և շարունակելու է ամենայն ուշադրությամբ հետևել իրավիճակին»,- նշել են հյուպատոսությունից: