Ֆրանսիայի ԱԳ նախարարն աջակցություն է հայտնել Հայաստանին

16 Դեկտեմբերի 2024, 18:30

Քաղաքականություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն աջակցություն է հայտնել Երևանին՝ կոչ անելով Եվրոպական միությանը զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն այդ մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։  

«Կոչ կանեմ Եվրամիությանը զարգացնել իր հարաբերություններն այս երկրի հետ, որին Ֆրանսիան շատ հավատարիմ է, որպեսզի ևս մեկ անգամ կարողանանք Հայաստանին տրամադրել այն աջակցությունը, որն ակնկալելու իրավունքն ունի վերջինս»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում: