Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
13 Սեպտեմբերի 2024, 19:08
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն կայցելի Հայաստան։ Այս մասին իր X-ում գրել է Le Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը:
«Նա Հայաստանում կլինի սեպտեմբերի 15-16-ը։ Անհրաժեշտ է բարձրացնել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայերի տուն վերադառնալու թեման․ այս թեման, որն ըստ Ֆրնասիայի, պետք է միշտ բարձրաձայնվի»,- գրել է Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը։