Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները

11 Հունվարի 2024, 11:40

Քաղաքականություն

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները և պահանջել ազատ արձակել ավելի վաղ Բաքվում ձերբակալված Ֆրանսիայի քաղաքացուն: Համապատասխան հայտարարությունը տարածել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ մերժում ենք Ադրբեջանի կողմից մեր նկատմամբ իր թշնամական գործողություններն արդարացնելու համար առաջադրված մեղադրանքները», — ասված Է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նախարարությունը նաև կրկնել է Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալման վերաբերյալ իր դիրքորոշումը՝ դա գնահատելով որպես կամայականություն: Գերատեսչությունը հստակեցրել է, որ այս պահին ձերբակալվածին երկու անգամ այցելել են Բաքվում Ֆրանսիայի հյուպատոսության աշխատակիցները: Դիվանագետները կապ են պահպանում նրա հարազատների հետ։

«Այս ձերբակալությունը համարում ենք անհիմն և կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին», — ասված Է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ: