Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավորը միացել է «ՀայաՔվեին»

18 Հուլիսի 2023, 14:28

Քաղաքականություն

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայ-ֆրանսիական պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը ևս միացել է «ՀայաՔվեին»:

ՀայաՔվե-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:

Հիշեցնենք, որ Alpha News-ի հետ բացառիկ հարցազրույցում Ֆրանսուա Ռոշբլուանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ է արել գալ Հայաստան:

«Ես դիմում եմ և խնդրում, որ Ֆրանսիայի նախագահը այցելի Հայաստան, քանի որ նա սիրում է Հայաստանը, նա դրա մասին հայտարարել է, ասել է, որ ֆրանսիացիները սիրում են Հայաստանը: Դրանով նա գործուն քայլ կանի, քանի որ լրատվամիջոցները կսկսեն խոսել, լուաբանել նրա կատարած այցը և կանդրադառնան Արցախին», — ասել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության նախկին ղեկավարը: