Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

26 Մայիսի 2023, 01:00

Հայեր | Մշակույթ

Շուտով Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի արձանը։ 

«Շառլ Ազնավուրի որդու, նրա կնոջ, «Ազնավուր» հիմնադրամի անդամների հետ այցեցինք բազմաթիվ քանդակների հեղինակ՝ հայտնի հայ քանդակագործ Դավիթ Երևանցու արվեստանոց։

Նրա աշխատանքներից շատերն այսօր էլ տեղադրված են աշխարհի տարբեր հատվածներում։

Դավիթ Երևանցին ներկաներին ցույց տվեց արձանի էսքիզն ու հենց դրա համաձայն էլ քաղաքի ամենասրտում՝ Սայաթ-Նովա և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների հատման հատվածում կտեղադրվի մեծանուն հայի արձանը»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։