Ֆրանսիայի ՀՅԴ Երիտասարդական միությունն ակցիա է իրականացրել պրոադրբեջանական դիրքորոշում ունեցող մշակույթի նախարարի դեմ

27 Հունվարի 2024, 21:40

Հայեր | Քաղաքականություն

Ֆրանսիայի ՀՅԴ Երիտասարդական միությունն ակցիա է իրականացրել Ֆրանսիայի մշակույթի նախարարության շենքի դիմաց՝ բողոքի ձայն բարձրացնելով մշակույթի նոր նախարարի նշանակման առիթով։

Օրերս Ֆրանսիայում մշակույթի նախարար է նշանակվել Ռաշիդա Դաթին, ով հայտնի է իր պրոադրբեջանական դիրքորոշումներով և Ալիևի ընտանիքի հետ սերտ կապերով։

Ցուցարարները կեղծ թղթադրամներ և արյան հետքեր հիշեցնող հեղուկ են թափել նախարարության շենքի դիմաց՝ այդպես ցույց տալով նորանշանակ նախարարի առնչությունն ալիևյան կլանին։

Հիմա եթերում