Ֆրանսիայի կառավարությունը 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

26 Սեպտեմբերի 2023, 23:09

Քաղաքականություն

Ֆրանսիայի կառավարությունը 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով: Այս մասին սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպմանը ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինին։

Դիվանագետը հայտնել է, որ ՀՀ կուղարկվի նաև բժշկական սարքավորումներով և պարագաներով բեռնված օդանավ՝ պայթյունից տուժածների համար։