Իմ բացակայության պայմաններում Ադրբեջանին հիշատակելը ճիշտ մոտեցում չէ. Ալիևը`Գրանադայի մասին

07 Հոկտեմբերի 2023, 23:38

Քաղաքականություն

Գրանադայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով ընդունված քառակողմ (ԵՄ-Հայաստան-Ֆրանսիա-Գերմանիա) հայտարարության մեջ իմ  բացակայության պայմաններում Ադրբեջանին հիշատակելը ճիշտ մոտեցում չէ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում։

«Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հանդիպմանը՝ Ֆրանսիայի հայտնի դիրքորոշման պատճառով։ Հայաստանին զենք տրամադրելու Ֆրանսիայի ծրագրերը ոչ թե խաղաղությանն են ծառայում, այլ նոր առճակատմանը, և եթե տարածաշրջանում նոր առճակատում տեղի ունենա, ապա դրա պատճառը Ֆրանսիան է լինելու»,- ասել է Ալիևը։

Ալիևը Միշելի հետ զրույցում նշել է նաև, թե այժմ Ադրբեջանն Իրանի հետ փոխգործակցում է՝ տարածաշրջանային տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրի շուրջ։

Հիմա եթերում