Ֆրանսիայի նախագահը մտադիր է հուլիսի 16-ին բավարարել երկրի վարչապետի հրաժարականի դիմումը
12 Հուլիսի 2024, 19:13
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 16-ին կբավարարի երկրի վարչապետ Գաբրիել Աթալի հրաժարականի դիմումը։ Այս մասին հայտնել է «France Bleu» ռադիոկայանը ՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրա տվյալներով ՝ դրանից հետո Աթալը կկատարի վարչապետի պարտականությունները մինչև կառավարության նոր ղեկավարի նշանակումը։