Ֆրանսիայի նոր կառավարությունում ընդգրկվել են երկու հայազգի նախարարներ

22 Սեպտեմբերի 2024, 16:04

Քաղաքականություն

Ֆրանսիայի նոր կառավարությունում ընդգրկվել են երկու հայազգի նախարարներ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Մասնավորապես, Աստրիդ Փանոսյան-Բուվենը դարձել է աշխատանքի և զբաղվածության նախարար, իսկ Գիյոմ Կասպարյանը նշանակվել է քաղաքացիական ծառայության, հանրային գործունեության պարզեցման և վերափոխման նախարար։

Աստրիդ Փանոսյանը Ֆրանսիայի Ecole Supérieure de Commerce-ի և Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի IEP-ի շրջանավարտ է: Հայազգի ֆրանսուհին մագիստրոսի կոչում է ստացել պետական ​​կառավարման ոլորտում Հարվարդի համալսարանում։
Փանոսյանը ֆրանսիական Groupama խոշոր ապահովագրական ընկերության գլխավոր քարտուղարն էր։ 2015 թվականից նա ֆրանս-հոլանդական անշարժ գույքի «Unibail-Rodamco» ընկերության գործադիր տնօրենն է։

Գիյոմ Գասպարյանը ծնվել է Մարսելում։ Նա ESSEC Business School-ի շրջանավարտ է և որպես խորհրդատու աշխատել է տարբեր խորհրդատվական ընկերություններում: Նա քաղաքականություն է մտել 2016 թվականին՝ աջակցելու Էմանուել Մակրոնի նախընտրական արշավին։ 2017 թվականին Գասպարյանն ընտրվել է, իսկ 2022 թվականին՝ վերընտրվել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։ Նա ղեկավարել է տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը։