Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ֆրանսիական համագործակցության 3 առանցքային կետերը

24 Հոկտեմբերի 2023, 12:50

Քաղաքականություն

Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը: Սիրելի Սուրեն, ուրախ եմ մեր պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերի շուրջ առաջընթացի համար: Այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ ներկայացնելով առանցքային կետերը.

«1. Աջակցություն հայկական բանակին նրա վերափոխման գործում, որը ենթադրում է պաշտպանական առաքելության բացումը 2023 թվականի հունվարին, Ֆրանսիացի սպայի՝ որպես ռազմական խորհրդատու ՀՀ ՊՆ ուղարկելը, բազմաթիվ այցելություններ և աշխատանքային հանդիպումներ:

2. Ուսուցում, որը ենթադրում է համագործակցություն սպայական և ենթասպայական ուսումնական հաստատությունների հետ, ուսուցում օպերատիվ ուսումնական ջոկատների կողմից, մասնավորապես, լեռնային մարտերի և հրաձգության վայրերում, ցամաքային ՀՕՊ համակարգերի ուժեղացում:

3. GM200 ռադիոտեղորոշիչ կայանի ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի առաջիկա աուդիտ»,- գրել է ֆրանսիացի նախարարը: