Ֆրանսիայի Սենատի նախագահը էթնիկ զտում է որակել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան

04 Հոկտեմբերի 2023, 16:49

Քաղաքականություն

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն «Le Figaro» պարբերականին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան անվանել է էթնիկ զտում։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ես իմ համերաշխությունն եմ հայտնում և հարց եմ տալիս․ արդյոք պետք է զոհե՞լ այս երկիրն Ադրբեջանի հետ էներգետիկ պայմանագրի զոհասեղանին։ Ժամանակ առ ժամանակ պետք է խիզախություն դրսևորել։

Մենք բոլորս պետք է կանգնենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին։ Նրանց ստիպել են լքել մի հող, որն իրենցն էր։ Եթե դա էթնիկ զտում չէ, ես չգիտեմ՝ ուրիշ ինչ է»,- ասել է Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի նախագահը։

Հիմա եթերում