Ֆրանսիայի Սենատը կքննարկի արցախցիների՝ ԼՂ վերադառնալու իրավունքի մասին բանաձևը

16 Հունվարի 2024, 15:30

Քաղաքականություն

Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման ցանկացած այլ փորձ կանխող բանաձևի նախագիծ։ Այս մասին նշված է Ֆրանսիայի Սենատի պաշտոնական կայքում։

«Բանաձևը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջում է հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի երաշխիքներ»,- նշված է կայքում։