Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը ձախ կուսակցությունների կոալիցիան է
07 Հուլիսի 2024, 23:15
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլի նախնական արդյունքներով, էքզիթպոլների տվյալներով, առաջատարը ձախ կուսակցությունների կոալիցիան է: Ձախերի դաշինքը խորհրդարանում կարող է ստանալ 172-192 տեղ, գործող նախագահ Էմանուել Մակրոնի դաշինքը՝ 150-170 տեղ, իսկ Մարի Լը Պենի աջ միավորումը՝ 132-152 տեղ:
Առաջին փուլում հաղթած աջերն այժմ ունեն միայն 3-րդ տեղը, քանի որ ձախ դաշինքն ու Մակրոնը 2-րդ փուլից առաջ պայմանավորվել են հանել իրենց «երրորդ» թեկնածուներին: Սակայն քաղաքական ուժերից ոչ մեկը չունի մեծամասնություն՝ 289 ձայն։
Ձայների հաշվարկի պաշտոնական արդյունքներ դեռ չկան։ Սակայն ձախ դաշինքի ղեկավար Մելանշոնն արդեն հայտարարել է կառավարություն ձևավորելու պատրաստակամության մասին։