Ֆրանսիայի խորհրդարանի հանձնաժողովը դատապարտել է Բաքվին և պահանջել հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը

16 Փետրվարի 2024, 21:28

Քաղաքականություն

Ֆրանսիայի Ազգային ժողովի միջազգային հարցերի հանձնաժողովը բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավոր Հյուբեր Ժյուլիեն-Լաֆերիերը: Գրառման մեջ ասվում է. 

«Բանաձևը Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու պահանջ է պարունակում»,- գրել է նա։