Ֆրանսիային կոչ ենք անում Հայաստանին նոր պատերազմի չհրահրել. Էլնուր Մամեդով

19 Դեկտեմբերի 2023, 16:49

Քաղաքականություն

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Ֆրանսիային կոչ է արել Հայաստանին նոր պատերազմի չդրդել Անդրկովկասում։

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարարը կարծիք է հայտնել, թե իբրև հայերը երկար տարիներ «օկուպացված են պահել ադրբեջանական տարածքները»։

«Ադրբեջանական հողերը երկար տարիներ ոչ միայն տուժել են հայկական օկուպացիայի ծանր հետևանքներից, այլև զանգվածաբար ականապատվել են: Այս տարվա սեպտեմբերին իրականացված տեղական հակաահաբեկչական միջոցառումներն ուղղված են եղել բացառապես անօրինական զինված անջատողական խմբավորումների դեմ…

Ֆրանսիան, որը Հայաստանին մատակարարում է պաշտպանական և հարձակողական զենքեր, չի նպաստում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Մենք կոչ ենք անում Ֆրանսիային զերծ մնալ ապակառուցողական գործողություններից և չհրահրել Հայաստանին նոր պատերազմի»,-նշել է ադրբեջանցի դիվանագետը։