Ֆրանսիայում կանցկացվի հայկական մշակույթի փառատոն

14 Մարտի 2024, 19:10

Մշակույթ

Առաջին անգամ Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Լա Ռոշֆուկո-ըն-Անգումուա պատմական տարածքում 2024թ-ի մարտի 15-17-ն ընկած ժամանակահատվածում կկայանա «Հայաստանի պատկերները» փառատոնը (Visages d’Arménie Festival): Փառատոնի կազմակերպիչներն են Primavera Foundation of Armenia հիմնադրամը և Hardiese Production կազմակերպությունը (Ֆրանսիա):

Primavera Foundation of Armenia հիմնադրամից հայտնում են, որ եռօրյա փառատոնը հայկական մշակույթն ու պատմությունն ուսումնասիրելու բացառիկ հնարավորություն է, որի ընթացքում մասնակիցները կբացահայտեն տաղանդավոր ու ստեղծարար հային: Փառատոնը հատուկ նշանակություն կարող է ունենալ սփյուռքահայության համար, այն հնարավորություն կտա նրանց վերամիավորվել իրենց ժողովրդի հիշողությունների և ավանդույթների հետ և ծանոթացնել ընտանիքի նոր անդամներին իրենց պատմական հայրենիքի հետ:

Փառատոնի բազմազան ծրագրում ընդգրկված են անվանի երաժիշտների համերգներ, գրավիչ ճանապահորդություն դեպի հայկական խաղողագործության դարավոր ավանդույթները, հայկական պատմությունն ու մշակույթը: