Ֆրանսիայում Միսաք և Մելինե Մանուշյանի անունով դպրոց է անվանակոչվել
18 Հոկտեմբերի 2024, 16:29
Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհուրդը միաձայն որոշում է ընդունել, համաձայն որի՝ փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցը կանվանակոչվի ֆրանսիական Դիմադրության կարկառուն գործիչներ Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ Մելինեի անվամբ։ Սա Ֆրանսիայում առաջին դպրոցն է, որը կկրի Դիմադրության շարժման հայազգի հերոսի անունը:
Անվանակոչման հանդիսավոր արարողության ընթացքում դպրոցի սաներն ընթերցել են Միսաք Մանուշյանի բանաստեղծությունները։
Ողջույնի խոսքերով հանդես են եկել դպրոցի տնօրենը, ինչպես նաև պատմության և փիլիսոփայության ուսուցիչները՝ ներկայացնելով մեծագույն գործիչների՝ Մանուշյանի և նրա զինակիցների հերոսական կերպարները։