Ֆրանսիայում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Միսաք Մանուշյանի և զինակից ընկերների գնդակահարության տարելիցին
22 Փետրվարի 2025, 19:45
Փետրվարի 21-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որը նվիրված է եղել «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1-ամյա և Միսաք Մանուշյանի և «Կարմիր Պաստառ»-ի նրա զինակից ընկերների գնդակահարության տարելիցին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը, Ֆրանսիայի Սենատի անդամներ, պատգամավորներ, Փարիզի շրջանների և հարակից քաղաքների քաղաքապետեր, Ֆրանսիայում հավատրամագրված օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, Միսաք և Մելինե Մանուշյանի ընտանիքի անդամներ, մշակութային և հասարակական բազմաթիվ գործիչներ։